Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Արթուր Հովհաննիսյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հուլիսի 28-ի N2993-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Արթուր Հովհաննիսյանին (գրանցման համարը՝ 79․00680) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի 1-ին փողոց 32/2 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքով։