Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N631-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Արմինե Անուշավանի Աղավելյանի 15.01.2025 թ. Մեղրի համայնքի ղեկավարին ուղղած 178-Ք դիմումը և Արթուր Վլադիկի Հովհաննիսյանի համաձայնությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացի Արմինե Անուշավանի Աղավելյանը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքներն ու կատարել պարտականությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 16-ի թիվ 1 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենց փողոց, շենք 9 բնակարան 24 հասցեի բնակիչ Արմինե Անուշավանի Աղավելյանի (ծնված` 18.05.1975 թ.) նկատմամբ սահմանել պատրոնաժ և պատրոն (օգնական) նշանակել նրա ամուսնուն՝ Արթուր Վլադիկի Հովհաննիսյանին (ծնված` 01.07.1975թ.):
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: