Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Քրիստինե Վալերիկի Խաչատրյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի մայիսի 21-ի թիվ 2233-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն գյուղի տարածքում գտնվող` Քրիստինե Վալերիկի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 09-100-0014-0015 կադաստրային ծածկագրով 0.101 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի տան կառուցման հողամասին և նրա վրա ամրակայված շինություններին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 410956) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Տաշտուն, 4-րդ փողոց, 3» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09999NGCPZDY):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: