Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 118-Ն որոշումը և «ՄԵԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Աշոտ Ադամյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2025 թվականի հունվարի 22-ի N291-Տ հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
«ՄԵԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համարը՝ 79.110․1155661 ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Ազատամարտիկների 50/54 հասցեում գտնվող լիցքավորման կետում թույլատրել 2025 թվականի հունվարի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ժամը 24:00-ից հետո աշխատել: