Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ և 66-րդ հոդվածների, 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի և հաշվի առնելով Մեղրի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի 36/11 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության 0.00489 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-005-0068-0038-ից և 09-005-0068-0007-ից)` ուղղակի վաճառքի միջոցով օտարել Վոլոդյա Աբգարի Համբարձումյանին 91820 (իննսունմեկ հազար ութ հարյուր քսան) դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի պահպանման ու սպասարկման համար։
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։