Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի տարածքում գտնվող Միքայել Պողոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 09-037-0082-0016 կադաստրային ծածկագրով 0.09521 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի բաժանումից առաջացող 0.06595 հա և 0.02926 հա մակերեսներով առանձին գույքային միավորներին տրամադրել՝
1)0.06595 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և նրա վրա ամրակայված շինությանը՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Լեհվազ, 1-ին փողոց, 27» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09072C3CN2FG/.
2)0.02926 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Լեհվազ, 1-ին փողոց, 27/1» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09072V3XZXEW/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: