Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Գայանե Հակոբյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2025 թվականի հոկտեմբերի 24-ի N4389-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Գայանե Հակոբյանին (գրանցման համարը` 79.00931) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մ․Օհանջանյան 4/1 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով: