Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 28-ի N18-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N118-Ն որոշումները, «ԻՄԻՋ Մ.Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Աշոտ Կարապետյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հունվարի 17-ի N218-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Կենտրոնական հրապարակ, ԱԲ կողմում (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նալբանդյան փողոց, շենք 7/1-9, ՀՎՀՀ 05533192) «ԻՄԻՋ Մ.Գ.» սահմանափակ պատասխանությամբ ընկերությանը տեղադրել 36 քմ այլ արտաքին գովազդ:
2.«ԻՄԻՋ Մ.Գ.» սահմանափակ պատասխանությամբ ընկերությանը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի 900305081391 հաշվեհամարին վճարել 54 000 (հիսունչորս հազար) ՀՀ դրամ տեղական տուրք` այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: