Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արտյոմ Գեորգիի Ծովյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հունվարի 31-ի N446-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի տարածքում գտնվող՝ Արտյոմ Գեորգիի Ծովյանին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով պատկանող (հիմք՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, տրված՝ 30.01.2025 թվականին, գրանցամատյանում գրանցված 118-ով) 09-005-0718-0005 կադաստրային ծածկագրով 0.044 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 1167381) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Մ. Օհանջանյան փողոց, 98» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011NMMCUKW):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: