Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N631-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Արմեն Սիրեկանի Ավագյանի 2024 թվականի օգոստոսի 7-ի N3558-Ք դիմումը և Սերգեյ Արմենի Ավագյանի համաձայնությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացի Արմեն Սիրեկանի Ավագյանը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքներն ու կատարել պարտականությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 7-ի թիվ 26 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազ փողոցի, շենք 36, բնակարան 10 հասցեի բնակիչ Արմեն Սիրեկանի Ավագյանի (ծնված`26․03.1961թ․) նկատմամբ սահմանել պատրոնաժ և պատրոն (օգնական) նշանակել նրա որդուն՝ Սերգեյ Արմենի Ավագյանին (ծնված` 28․09․1999թ.):
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: