Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական տնօրեն Վ.Իլբեկյանցի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի ապրիլի 16-ի N1716-Տ դիմումը՝
ՈՐՈՇՈւՄ ԵՄ
1.Տալ «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղի Հայաստանի բջջային հեռախոսակապի համակարգ 068 SY հիմնական կայանի աշխատանքների համար թիվ 3 շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին փոխարինողի վրա: