Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 37-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 134-րդ, 135-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N631-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Հասմիկ Սուրենի Բոլյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N4233-Ք դիմումը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 11 արձանագրությունը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Անչափահասներ Արմեն Խաչիկի Գրիգորյանի (ծնված՝ 23.03.2014թ.) և Կարինա Խաչիկի Գրիգորյանի (ծնված՝ 08.02.2016թ.) նկատմամբ խնամակալ նշանակել տատին՝ Հասմիկ Սուրենի Բոլյանին (ծնված՝ 10.02.1957թ.):
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին պատշաճ իրազեկելուն հաջորդող օրվանից: