Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 64-րդ, 65-րդ կետերով և հիմք ընդունելով Հարություն Սամվելի Կարապետյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մայիսի 16-ի N 2013-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Վերահասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաք, Զ. Անդրանիկի փողոց, 6 հասցեում գտնվող՝ Հարություն Սամվելի Կարապետյանին ժառանգության իրավունքով պատկանող (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, տրված՝ 06.05.2025 թվականին, գրանցամատյանում գրանցված 669-ով) 211 քմ մակերեսով տարածքը և տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Զորավար Անդրանիկի փողոց, 6 շենք, 4» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011G4LD4RJ/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: