Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 25-րդ, 27-րդ, 30-րդ, 31-րդ կետերով, 32-րդ կետի ա), բ) ենթակետերով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի N 808-Ա որոշումը, ԱՁ Նարեկ Մելիքսեթյանի (ՀՎՀՀ 23371066) կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 20232XACLC) և քննության առնելով Սվետլանա Պարույրի Մարկոսյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մայիսի 16-ի N 2020-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Սվետլանա Պարույրի Մարկոսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ N 03082022-09-0010 անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի 14 բազմաբնակարան շենքի 6 բնակարանին կից ինքնակամ կառուցված 40.54 քմ ընդհանուր մակերեսով կցակառույցը (բնակելի տուն, բաց պատշգամբ` 39.34 քմ, աստիճանահարթակ` 1.2 քմ) և 4 (չորս) ինքնակամ բացվածքները (2 (երկու) հատ դուռ և 2 (երկու) հատ պատուհան) , որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք` ճանաչել օրինական:
2.Տեղեկացնել Սվետլանա Պարույրի Մարկոսյանին, որ ինքնակամ կառուցված 40.54 քմ ընդհանուր մակերեսով կցակառույցի (բնակելի տուն, բաց պատշգամբ` 39.34 քմ, աստիճանահարթակ` 1.2 քմ) համար տեղական բյուջեի 900305083306 հաշվեհամարին պետք է վճարել (տասնյոթ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ (3000 դրամ x 0,1422 x 40.54 քմ = 17 300 ՀՀ դրամ) և 4 (չորս) ինքնակամ բացվածքների (2 (երկու) հատ դուռ և 2 (երկու) հատ պատուհան) համար՝ 40 000 (քառասուն հազար) ՀՀ դրամ (4 x 10 000 դրամ = 40 000 ՀՀ դրամ): Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեում:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա:
6․Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին փոխարինողի վրա: