|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 հոկտեմբերի 2025 թվականի N 505-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 03-Ի N460-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 03-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքերը բազմամյա տնկարկների փոխադրելու մասին» N460-Ա որոշման մեջ կատարել լրացումներ՝ որոշման հիմնական մասի 1-ին կետը «բազմամյա տնկարկների» բառերից հետո լրացնել «(կորիզավոր)» բառով և փակագծեր կետադրական նշանով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|