Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 28-ի N107-Ա որոշումը և «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ համայնքի ղեկավարին ուղղած դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում՝ Լեհվազ բնակավայրում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,0029 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-037-0204-0095), 0,0078 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-037-0204-0094) այլ հողատեսքերից էլեկտրահաղորդման գծի օգտագործման նպատակով, հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով), 10 տարի ժամկետով տրամադրել «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերությանը` սահմանելով տարեկան 107000 (մեկ հարյուր յոթ հազար ) ՀՀ դրամ վճար:
2.Ընդունել ի գիտություն, որ հողամասի սերվիտուտի իրավունքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում։
3. Սահմանել, որ.
1) սերվիտուտ պահանջող անձը պարտավոր է վճարը վճարել ոչ ուշ, քան սույն տարվա վերջին ամսվա 15-ը՝ Մեղրիի համայնքապետարանի 900305081052 հաշվարկային հաշվին.
2) սերվիտուտ պահանջող անձը վճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք՝ վարձատուին չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով.
3)սերվիտուտի իրավունքի մասին պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում է սերվիտուտ պահանջող անձի միջոցների հաշվին:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետը: