Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Արման Լեվիկի Սահակյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի սեպտեմբերի 13-ի N4215-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Արման Լեվիկի Սահակյանին տալ՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազ փողոց 42/15 հասցեում գտնվող օժանդակ շինության վերակառուցման համար թիվ 19 շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք:
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: