Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



30 հուլիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵԼԼԻ ՍԵՐՈԲԻ ՍԱՐՋԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Նելլի Սերոբի Սարջանյանի (ծնված՝ 03.02.1972թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող բնակելի տան հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.05345 հա: Բնակելի տունը կառուցվել է 1993 թվականին, տան զբաղեցրած և դրա համար սահմանազատված հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված պահանջներին, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N1328-Ն որոշման 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի հուլիսի 17-ին տրված N ԱՏ-17072025-09-1034 և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից 2025 թվականի հուլիսի 22-ին տրված NՍն-537 տեղեկանքները՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Վերականգնել Նելլի Սերոբի Սարջանյանի սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի տարածքում գտնվող բնակելի տան և պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.05345 հա մակերեսով հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0030-0004) նկատմամբ։

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի տարածքում գտնվող՝ Նելլի Սերոբի Սարջանյանին սեփականության իրավունքով պատկանող, 09-002-0030-0004 կադաստրային ծածկագրով 0.05345 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողամասին և նրա վրա ամրակայված անշարժ գույքին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Ագարակ, Ա․ Իսահակյան փողոց 16/3» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09021MMWJTYK/:

3.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՀԱՅԿՈՒՇ ՀՈՎՍԵՓՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner