Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 28-ի N 18-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 118-Ն որոշումները, «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության Մեղրի մասնաճյուղի կառավարիչ Ստեփան Սիմոնյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հունվարի 16-ի N 187-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Գործարանային փողոցի 1 հասցեում գործող (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Գ. Լուսավորիչի փողոց 13, ՀՎՀՀ 02566492) «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը տեղադրել (տեղաբաշխել) 2 քմ այլ արտաքին գովազդ:
2.«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի 900305081391 հաշվեհամարին վճարել 36000 (երեսունվեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրք` այլ արտաքին գովազդ տեղադրելու (տեղաբաշխելու) թույլտվության համար: