Այսօր: Շաբաթ, 2 Նոյեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 40-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14–Ի N5 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

որոշում է՝

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 14-ի N5 արտահերթ նիստի օրակարգը`

1)Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու նպատակով 2021 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտեր ներկայացնելու թույլտվություն տալու մասին.

2)Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության խոշորացված համայնքների համար հայտարարված, ԿՈՎԻԴ-ով պայմանավորված դժվարությունների դիմագրավմանը միտված դրամաշնորհային ծրագրերի մրցույթին Մեղրի համայնքի մասնակցությանը համաձայնություն տալու մասին.

3)Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի N82 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.

4)Մեղրի համայնքի Կարճևան, Նռնաձոր և Շվանիձոր բնակավայրերի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու և անհատույց սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը հողամաս օտարելու մասին.

5)Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին.

6)Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի  գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին.

7)Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի N2-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner