Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի №02/12.63/43992-2024 շրջաբերականը և Մեղրի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Համաձայնություն տալ Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ MERCEDES-BENZ / E 200 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 401 LL 70) և HONDA / ELYSION 2.4 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 593 LL 70) հրապարակային սակարկություններով օտարելու մասին: 2.Առաջարկել 1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր. 2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրում սահմանել դրույթ, համաձայն որի` ա. գնորդը գույքի ձեռքբերման հետ կապված վճարումներն իրականացնում է դրամով, առուվաճառքի պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, բ. գնորդը պարտավոր է իր հաշվին կատարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը. 3) անկախ մասնագետի միջոցով իրականացնել գույքի շուկայական արժեքի գնահատում և գույքի վաճառքի գինը սահմանել` ելնելով գնահատման արժեքներից: |