Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 28-ի N106-Ա որոշումը և «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ համայնքի ղեկավարին ուղղած դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում՝ Վարդանիձոր բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,00143 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-092-0401-0014), 0,00034 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-092-0401-0012) այլ հողատեսքերը էլեկտրահաղորդման գծի օգտագործման նպատակով, հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով), 10 տարի ժամկետով տրամադրել «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերությանը` սահմանելով տարեկան 17700 (տասնյոթ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ վճար:
2.Ընդունել ի գիտություն, որ հողամասի սերվիտուտի իրավունքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում։
3. Սահմանել, որ.
1) սերվիտուտ պահանջող անձը պարտավոր է վճարը վճարել ոչ ուշ, քան սույն տարվա վերջին ամսվա 15-ը՝ Մեղրիի համայնքապետարանի 900305081052 հաշվարկային հաշվին.
2) սերվիտուտ պահանջող անձը վճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք՝ վարձատուին չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով.
3)սերվիտուտի իրավունքի մասին պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում է սերվիտուտ պահանջող անձի միջոցների հաշվին:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետը: