Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Լուսինե Վարդանյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հուլիսի 28-ի N2996-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Լուսինե Վարդանյանին (գրանցման համարը 79.1086336) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի գյուղ Շվանիձոր 1-ին փողոց 9 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքով։