Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի «Կարեն Մարտիկի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված կցակառույցը օրինական ճանաչելու մասին» N 437-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1)Որոշման հիմնական մասի 1-ին կետում «54.5» թիվը փոխարինել «59.5» թվով:
2)Որոշման հիմնական մասի 2-րդ կետում «54.5» թվերը փոխարինել «59.5» թվերով, «23 250» թիվը փոխարինել «25 390» թվով, «քսաներեք հազար երկու հարյուր հիսուն» բառերը փոխարինել «քսանհինգ հազար երեք հարյուր իննսուն» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: