Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով Քնարիկ Էդիկի Բաբայանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մայիսի 14-ի N1976-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղի տարածքում գտնվող՝ Քնարիկ Էդիկի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող 09-074-0032-0003 կադաստրային ծածկագրով 0.097 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի տան կառուցման գործառնական նշանակության հողամասին և նրա վրա ամրակայված շինություններին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1167281) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Շվանիձոր, 1-ին փողոց, 2-րդ փակուղի, 4» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09122H6ABBTU/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: