Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հովհաննես Արամի Թարվերդյանի (ծնված՝ 15.08.1961թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող բնակելի տան հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.16422 հա: Բնակելի տունը կառուցվել է 1980 թվականին, տան զբաղեցրած և դրա համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված պահանջներին, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N1328-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշումներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Վերականգնել Հովհաննես Արամի Թարվերդյանի սեփականության իրավունքը՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի Կալեր թաղամասում գտնվող, բնակելի տան պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1 հա մակերեսով հողամասի (կադաստրային ծածկագրեր՝ 09-092-0105-0001 և 09-092-0105-0006) նկատմամբ։
2. Վերականգնել Հովհաննես Արամի Թարվերդյանի սեփականության իրավունքը՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի Կալեր թաղամասում գտնվող, օրինական 0.1 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0.03 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետում նշված 0.13 հա մակերեսով հողամասից ավել օգտագործվող 0.03422 հա մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը կազմում է՝ 141.9 x 342.2 = 48 560 (քառասունութ հազար հինգ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ, օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հովհաննես Արամի Թարվերդյանին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի Կալեր թաղամասում գտնվող 0.16422 հա հողամասին և նրա վրա ամրակայված շինությանը տրամադրել «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Վարդանիձոր գյուղ, Կալեր թաղամասի 2-րդ փողոց, 1-ին նրբանցք 6» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09999HW4GS9Z/:
5. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
6. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: