Այսօր: Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 183
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 96-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 65-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 28-ի արտահերթ նիստի օրակարգը`

1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին.

2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N123-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.

3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի 2025 թվականի գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին

4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագիրը հաստատելու մասին.

5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի մասհանումների ծախսման 2025 թվականի ծրագրերը հաստատելու մասին.

6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակավայրերի օրեր սահմանելու մասին.

7)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի հողային հաշվեկշռին և ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին.

8)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման պլանը հաստատելու մասին.

9)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը՝ հողագրունտի հանույթ իրականացնելու նպատակով, վարձակալության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին.

10)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողերից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) հողամասերի տրամադրմանը համաձայնություն տալու մասին.

11)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողերից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) հողամասերի տրամադրմանը համաձայնություն տալու մասին.

12)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 27-ի N60-Ա և N61-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին.

13)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 18-ի N18-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.

14)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին.

15)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին.

16)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՈՒՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner