Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 19-ի N2 հերթական նիստի օրակարգը`
1)Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում նախադպրոցական կրթության ծառայության այլընտրանքային մոդելի կիրառմանը հավանություն տալու մասին.
2) ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 20-ի N51-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.
3) ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 29-ի N2-Ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին.
4) «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի արվեստի մանկական դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին.
5)«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին.
6)2019 թվականին օտարման կամ օգտագործման տրամադրման ենթակա հողամասերի ցանկը հաստատելու մասին.
7) Սեփականության իրավունքով գույք ձեռք բերելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |