Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N04-Ն որոշումը, Հասմիկ Դավթյանի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի հոկտեմբերի 23-ի N4790-Տ հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Հասմիկ Դավթյանին (գրանցման համարը՝ 79.1324908) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Աբովյան 3Բ հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2024 թվականի հուլիսի 01-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքով: