Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 5-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՋՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ էՆԵՐԳԵՏԻԿ ՕԲՅԵԿՏԻ /ՋՐԸՆԴՈՒՆԻՉ/ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ, ՀՈՂԱՄԱՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ N33-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի  481, 60-րդ հոդվածներով,  Հայաստանի Հանրապետության  կառավարության 2001թ. ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման IV.I բաժնի, 46.2 կետիդ) ենթակետի դրույթներով, և պետական լիազոր մարմնի կողմից 09.10.2015թ.  «ԳՐԻՆ ՓԱՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված թիվ 000331 ջրօգտագործման թույլտվության, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը և որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0 , ձեռնպահ-0 , Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի  համայնքի  ավագանին`

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի 4-րդ փողոցի 9 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության հողերից /կադաստրային ծածկագիր 09-037-0543-0001-ից/ ՝0.03411 հա հողամաս Էներգետիկ օբյեկտի /հէկ-ի ջրընդունիչ/ կառուցման նպատակով, կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի 20 /քսան/ տարի ժամկետով, տրամադրելու «ԳՐԻՆ ՓԱՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ սահմանելով տարեկան  341000  (երեք հարյուր քառասունմեկ  հազար)  ՀՀ դրամ վճար:
2
.Չեղյալ ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 17-ի  «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության հողերից էներգետիկ օբյեկտի /ջրընդունիչ/ կառուցման նպատակով, կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի, հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին» N33որոշումը:
3.
Համայնքի ղեկավարին՝  ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner