Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին որոշում է` Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 21-ի N11 արտահերթ նիստի օրակարգը`
1. Մեղրի համայնքի ղեկավարի << Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին>> որոշման նախագիծը, <<Մեղրի համայնքի <<Արևիք>> արվեստի դպրոց>> համայնքային ոչ առտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին: 2. <<Մեղրի համայնքի <<Արևիք>> արվեստի դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում համայնքի ղեկավարի ներկայացրած թեկնածուի նշանակմանը համաձայնություն տալու մասին: 3. <<Մեղրի համայնքի <<Արևիք>> արվեստի դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: 4.«Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Ագարակի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին: 5. «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի արվեստի մանկական դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին: |