Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Անդրանիկ Ստեփանյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հոկտեմբերի 09-ի N4178-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Ստեփանյանին (գրանցման համարը՝ 79․01204) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ 11/1 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2025 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ: