Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 65-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի 2024 թվականի դեկտեմբերի 06-ի արտահերթ նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականությանը պատկանող տարածքները հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի Քաջարան-Ագարակ հատվածի շրջանակներում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետությանը օտարելու մասին.
2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին. |