Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Մարտին Եղիշեի Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնք Ագարակ քաղաք Ե․ Չարենցի փողոց 21/2 հասցեում գտնվող արտաքին մակերեսով 36.5 քմ ավտոտնակի, 36.5 օժանդակ շինության, 31,7 շվաքարանի, 2,1 պարիսպների, և նրանց համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,03376 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0045-0045, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 29042022-09-0025 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Մարտին Եղիշեի Հովհաննիսյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի սահմանված գներով.
1) Ավտոտնակի համար 10 000 դրամ x 0,1209 x 36.5 քմ = 44 129 / քառասունչորս հազար հարյուր քսանինը/ ՀՀ դրամ,
2) Օժանդակ շինության համար 10 000 դրամ x 0,1209 x 36.5 քմ = 44 129 / քառասունչորս հազար հարյուր քսանինը/ ՀՀ դրամ,
3) Շվաքարանի համար 10 000 դրամ x 0,1209 x 31,7 քմ = 38 325 / երեսունութ հազար երեք հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ,
4) Պարիսպների համար 10 000 դրամ x 0,1209 x 2,1 քմ = 2539 / երկու հազար հինգ հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ,
5) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար ՝ 1221 դրամ x 337,6 քմ = 412 210 ( չորս հարյուր տասներկու հազար երկու հարյուր տասը) ՀՀ դրամ:
6) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 կետի վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: