Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128-Ն որոշման 9-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Նախադպրոցական կրթություն Մեղրի» (09.01.01.51) ծրագրի «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» 4511 հոդվածից 12206901 (տասներկու միլիոն երկու հարյուր վեց հազար ինը հարյուր մեկ) ՀՀ դրամ և ավելացնել «Նախադպրոցական կրթություն Մեղրի» (09.01.01.51) ծրագրի «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» 4637 հոդվածին:
2․Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Նախադպրոցական կրթություն Ագարակ» (09.01.01.51) ծրագրի «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» 4511 հոդվածից 4237529 (չորս միլիոն երկու հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր քսանինը) ՀՀ դրամ և ավելացնել «Նախադպրոցական կրթություն Ագարակ» (09.01.01.51) ծրագրի «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» 4637 հոդվածին: