Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու և « Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N9-Ա որոշումը, 2016 թվականի դեկտեմբերի 8-ի ««Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ համայնքի ավագանու 2015 թվականի հուլիսի 10-ի N23-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N40-Ա, ««Մեղրիի արվեստի մանկական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի N61-Ա որոշման N1 հավելվածը ուժը կորցրած ճանաչելու մասին» N41-Ա որոշումները, 2016 թվականի հոկտեմբերի 18-ի ««Ագարակ քաղաքի թիվ 1 մ/մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N15-Ա որոշման 3-րդ կետը, 2016 թվականի դեկտեմբերի 20-ի ««Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N16-Ա որոշման 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու մասին» N48-Ա, ««Մեղրիի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N18-Ա որոշման 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու մասին» N49-Ա որոշումները, 2016 թվականի դեկտեմբերի 27-ի ««Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի «Մեղրու համայնքային կոմունալ տնտեսություն»» ՀՈԱԿ-ը վերանվանելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N53-Ա որոշման 3-րդ կետը: