Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N118-Ն որոշումը և «ԴՅՈՒԹԻ ՖՐԻ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Դիանա Մուտաֆյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2025 թվականի փետրվարի 07-ի N614-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
«ԴՅՈՒԹԻ ՖՐԻ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համարը` 264.110.935472) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի գյուղ Կարճևան Մայրուղի փողոց 4 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի հունվարի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատելու ժամը 24:00-ից հետո: