Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 90-րդ հոդվածի 6-րդ մասով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2018 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 1094087(մեկ միլիոն իննսունչորս հազար ութսունյոթ) ՀՀ դրամ հատկացնել (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ Այլ նպաստներ բյուջեից հոդվածով) Նռնաձոր բնակավայրի բնակիչներին՝ իրենց կողմից փաստացի տիրապետվող հողամասերի գնման հետևանքով առաջացած բեռի թեթևացմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ համաձայն հավելվածի: |