Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Փոխել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Լեռնագործների փողոց 14/4 հասցեում գտնվող 0.06422 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0003-0031, 09-002-0003-0032 և 09-002-0003-0036) բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «այլ» գործառնական նշանակությունը՝ որպես «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։