Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ սահմանված կարգի 46.2 կետի թ) ենթակետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 22-ին տրված «Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն» ՇԱԹՎ-29/293 /նախկին14/650/ թույլտվությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 22-ին տրված NLՎ 293 լեռնահատկացման ակտը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի N2/փ-315 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն և համաձայն N1 հավելվածի, որպես առաջնահերթ միջոցառում, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 7,84063հեկտար (1միավոր) մակերեսով այլ հողատեսք (կադաստրային ծածկագիր՝ 09-037-0204-0001-ից)փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ «ընդերքօգտագործման հողեր» գործառնական նշանակության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման համար:
2.Սույն որոշման 1-ին կետով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ «ընդերքօգտագործման հողեր» գործառնական նշանակության փոխադրված 7,84063 հեկտար (1 միավոր, կադաստրային ծածկագիր՝ 09-037-0204-0001-ից) մակերեսով հողամասը օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, կառուցապատման իրավունքով տրամադրման վարձավճարը սահմանել տարեկան 2 352 189 (երկու միլիոն երեք հարյուր հիսուներկու հազար հարյուր ութսունինը) ՀՀ դրամ:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |