Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N137-Ն որոշման 9-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» (01.01.01.51) ծրագրի 4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածից 900000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ և ավելացնել
1․500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ «Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)» (08.06.01.51) ծրագրի 4237 (Ներկայացուցչական ծախսեր) հոդվածին․
2․ 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ «Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող) » (08.06.01.51) ծրագրի 4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին․
3․ 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ » (01.06.01.51) ծրագրի 4237 (Ներկայացուցչական ծախսեր) հոդվածին։