Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով Հայրապետ Արտեմի Ղազարյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 4629-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի տարածքում գտնվող՝ Հայրապետ Արտեմի Ղազարյանին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով պատկանող (հիմք՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, տրված՝ 07.11.2025 թվականին, գրանցամատյանում գրանցված 1727-ով) 09-037-0303-0016 կադաստրային ծածկագրով 0.012 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասին և նրա վրա ամրակայված շինությանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1163619) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Լեհվազ, Լիճքվազ թաղամաս, 3/16» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09072FFCCXME):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: