Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման դրույթներով, և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ- , դեմ- , ձեռնպահ- , Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում՝ Լեհվազ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,0029հա (09-037-0204-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված), 0,0078հա (09-037-0204-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված), 0,0778հա (09-037-0204-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված) այլ հողատեսքերից, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր կատեգորիայի «ընդերքօգտագործման հողեր» գործառնական նշանակության 0,00527 հա (09-037-0204-0085 կադաստրային ծածկագրից առանձնացված) հողամասերըև Վարդանիձոր բնակավայրերում գտնվողհամայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,00143հա (09-092-0401-0005 կադաստրային ծածկագրից առանձնացված), 0,00034հա (09-092-0401-0005 կադաստրային ծածկագրից առանձնացված) այլ հողատեսքերից էլեկտրահաղորդման գծի կառուցման նպատակով, հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտի իրավունքով/, 5 տարի ժամկետով տրամադրել «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերությանը` սահմանելով տարեկան 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճար:
2.Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|