Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա, ստանալու նպատակով հավանություն տալ Մեղրի համայնքի 2019 թվականի բյուջետային ֆինանսավորման հետևյալ ծրագրային հայտերին՝
1)«Մեղրի համայնքի Ագարակի գոյություն ունեցող ջրավազանի վերանորոգման և բարեկարգման, Վահրավարի գոյություն ունեցող ջրավազանի վերանորոգման,Կարճևան, Լեհվազ և Նռնաձոր գյուղերի նոր ջրավազանների կառուցման աշխատանքներ».
2)«Ավտոկայանատեղիների և հարակից շուկաների ասֆալտապատում Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ և դրանց հարող տարածքների բարեկարգում».
3) «Զբոսայգու հիմնում Մեղրի քաղաքում».
4) «Մեղրի քաղաքի մանկապարտեզի հիմնանորոգում».
5) «Մեղրի համայնքի Շվանիձոր և Կարճևան գյուղերում մանկապարտեզի և բուժկետի համար հատկացված շինությունների վերահատակագծում և վերանորոգում»:
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N1708-Ն որոշման դրույթների համաձայն՝ կազմել սուբվենցիաների ամբողջական փաթեթներ և ներկայացնել Սյունիքի մարզպետարան:
|