Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 52-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27–Ի N6 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 15-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը  և որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`  կողմ-, դեմ-,  ձեռնպահ-,  Հայաստանի  Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին`

որոշում   է`

Հաստատել Հայաստանի Հանրապետության  Սյունիքի  մարզի Մեղրի համայնքի ավագանու  2016  թվականի դեկտեմբերի  27-ի  N6 արտահերթ նիստի օրակարգը`    

1.«Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի «Մեղրու համայնքային կոմունալ տնտեսություն»» ՀՈԱԿ-ը վերանվանելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

2.«Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին:

3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի փողոցների,    գերեզմանատների  և  ընդհանուր  օգտագործման  այլ տարածքների  սանմաքրման,  աղբահանության, բարեկարգման և պահպանության ծառայությունների մատուցման մասին:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու և գանձելու մասին:

5. Հողի հարկի և գույքահարկի արտոնություններ սահմանելու մասին:

6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը աճուրդով օտարելու մասին:

7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտվող «ԲԷՑ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային շանակությունը փոխելու մասին:

8.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի  հունվարի 26-ի« ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքային համայնքի  2016 թվականի  բյուջեն հաստատելու մասին» թիվ  2-Ն,  ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ համայնքի ավագանու 2015 թվականի  դեկտեմբերի 29-ի  « ՀՀ  Սյունիքի մարզի Ագարակ  քաղաքային համայնքի  2016 թվականի  բյուջեն հաստատելու մասին » ԹԻՎ 57-Ն  և  Կուրիսի գյուղական համայնքի ավագանու 2015 թվականի  դեկտեմբերի 24-ի  « ՀՀ Սյունիքի մարզի Կուրիս  գյուղական համայնքի  2016 թվականի  բյուջեն հաստատելու մասին »  թիվ 23-Ն  որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner