Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 15-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին`
որոշում է` Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 27-ի N6 արտահերթ նիստի օրակարգը`
1.«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի «Մեղրու համայնքային կոմունալ տնտեսություն»» ՀՈԱԿ-ը վերանվանելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
2.«Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի փողոցների, գերեզմանատների և ընդհանուր օգտագործման այլ տարածքների սանմաքրման, աղբահանության, բարեկարգման և պահպանության ծառայությունների մատուցման մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու և գանձելու մասին:
5. Հողի հարկի և գույքահարկի արտոնություններ սահմանելու մասին:
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը աճուրդով օտարելու մասին:
7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտվող «ԲԷՑ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային շանակությունը փոխելու մասին:
8.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի հունվարի 26-ի« ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքային համայնքի 2016 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 2-Ն, ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 29-ի « ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային համայնքի 2016 թվականի բյուջեն հաստատելու մասին » ԹԻՎ 57-Ն և Կուրիսի գյուղական համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 24-ի « ՀՀ Սյունիքի մարզի Կուրիս գյուղական համայնքի 2016 թվականի բյուջեն հաստատելու մասին » թիվ 23-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին: |