Բովանդակություն * | Օգոստոսի 18-ին Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում։Հանդիպման նպատակն էր համայնքի ավագ սերնդի երախտավորներին ներկայացնել շուտով հրատարակվելիք «Մեղրի՝ արևաբույր քաղաք» գրքի էջերը։Գրքի ստեղծման գործընթացն արդեն մոտենում է ավարտին․ այն գրեթե պատրաստ է հրատարակման։Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան դիտելու գրքի նախնական տարբերակը, ծանոթանալու ներկայացվող պատմական, մշակութային և վավերագրական նյութերին։Մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով, կարծիքներով ու խորհուրդներով, որոնք մեծապես կնպաստեն գրքի բովանդակության և ոճական հարստացմանը։ |