Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի 2019 թվականի մարտի 12-ի թիվ 83 որոշումը, Հակոբ Միրզոյանի կողմից ներկայացված նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող,Մեղրի քաղաքի Մելիք Օհանջանյան փողոցի թիվ 99/5 հասցեում գտնվող օրինական ճանաչված 26.2 քառ.մ մակերեսով ավտոտնակը և նրա համար սահմանված կարգով առանձնացված 0.00262 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0014-0088, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 15082019-09-0032) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Հակոբ Գերասիմի Միրզոյանին:
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |