Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



05 փետրվարի 2025 թ.

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ) ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 06-ի N113-Ա որոշումը՝

                                                                          ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող`մարզ Սյունիք, համայնք Մեղրի Մեղրի ք․,(անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական՝ N02122024-09-0036) ,մարզ Սյունիք, համայնք Մեղրի Ագարակ ք․,(անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական՝ N02122024-09-0037) ,մարզ Սյունիք, համայնք Մեղրի գյուղ Լեհվազ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական՝ N02122024-09-0034) , մարզ Սյունիք, համայնք Մեղրի գյուղ Գուդեմնիս (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 02122024-09-0035) հասցեներում գտնվող անշարժ գույքը ՝ գազամատակարարման համակարգերը անհատույց օգտագործման (շահագործման) իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը։

2.Լիազորել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Գոռ Անդրեասյանին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործողի (շահագործողի) հետ կնքել անհատույց օգտագործման (շահագործման) մասին պայմանագիր:

3.Ընդունել ի գիտություն, որ.

1)անհատույց օգտագործման (շահագործման) մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.

2)պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են Փոխառուի կողմից, իսկ նոտարական վավերացման ծախսերը` Փոխատուի կողմից:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնակատար Մկրտիչ Մկրտչյանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արծվիկ Սարգսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner