Բովանդակություն * | Օգոստոսի 18-ին՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ընդունեց «Լոֆթ Մեղրի» երիտասարդական կենտրոնի ղեկավար Շահանե Խաչիկյանին և կենտրոնի թիմին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց համագործակցության արդյունքներին և ընդգծվեց դրանց շարունակականության կարևորությունը։ Կողմերը հաստատեցին պատրաստակամությունը՝ միասին առաջ մղելու երիտասարդական ծրագրեր ու նախաձեռնություններ։ Համայնքի ղեկավարը նշեց, որ մշտապես բաց է կառուցողական հանդիպումների համար և պատրաստ է աջակցել համայնքային ու երիտասարդական նախաձեռնություններին։ «Լոֆթ Մեղրի» կենտրոնի ղեկավարը շնորհակալագիր հանձնեց համայնքի ղեկավարին՝ արդյունավետ համագործակցության, նվիրումի և առաջխաղացմանը նպաստելու համար։ |